Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Պուտինի նվիրած գնդակը
Քաղաքական
14:01 21/07/2018
Աշխարհ

Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Պուտինի նվիրած գնդակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության  ծառայությունը ստուգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջինիս Հելսինկիի գագաթաժողովի ընթացքում նվիրած գնդակը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

Դա ստանդարտ գործընթաց է բոլոր իրերի համար, որոնք նվիրում են ԱՄՆ նախագահին։

Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին գնդակ էր նվիրել։ Ամերիկայի նախագահը նվերը փոխանցել էր կնոջը՝ Մելանիա Թրամփին և հայտարարել, որ այն կլինի իրենց որդու՝ Բարոնի նվերը։

Թրամփն իր հերթին Պուտինին «Վաշինգտոն քեփիթլզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկն էր նվիրել։


 

Placeholder
Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Պուտինի նվիրած գնդակը