Տարածաշրջանում Հայաստանն առաջին է, որ հակակարկտային ցանցեր կարտադրի
Տնտեսություն
17:14 23/07/2018
Հայաստան

Տարածաշրջանում Հայաստանն առաջին է, որ հակակարկտային ցանցեր կարտադրի

«Մեր երկրում կսկսի ստեղծվել մի նոր արտադրատեսակ՝ հակակարկտային ցանցեր, որը ըստ տեղեկանքների ու վերլուծության նաև առաջինն է տարածշրջանում»,-այսօր հայտարարեց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղեկալ Հակոբ Ավագյանը:

Արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերից Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ մշակել է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ծրագիր: Կառավարությունն էլ աջակցել է ծրագրին՝ հետաձգելով ԱԱՀ կիրառումը:

Փոխնախարար Ավագյանի խոսքով, տեղում արտադրված ցանցերը կփոխարինեն ներմուծվածներին, կստեղծվեն աշխատատեղեր:

«Մեզ համար ավելի կարևոր է, որ ունենանք մրցունակ արտադրանք: Ինչպես ընկերության ներկայացուցիչն ասաց, այն 40 տոկոսով ավելի էժան կլինի, քան ներմուծվածը: Հուսով եմ, որ կունենանք հաջողված նոր բիզնես պրոկետ»,-ասաց փոխնախարարը:

«ՎԱԲԱ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Ղարաջյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ արտադրամասը պատրաստ է, վերջնական կարգավորումներն են կատարվում:

«Իտալիայում այդ սարքավորումները փորձարկվել են մեր ներկայությամբ, մեր մասնագետներն արդեն սովորել են դրանցով աշխատել: Դրանք փաթեթավորվել են, ուղարկվել են Հայաստան: Նախնական հաշվարկներով, տեղական արտադրության հակակարկտային ցանցերը ներմուծածի համեմատ կլինեն 40 տոկոսով ավելի էժան»,-ասաց ընկերության տնօրենը:

Նրա խոսքով, արդեն հետաքրքրություն կա արտադրանքի նկատմամբ, առաջին պայմանագրերը մշակման փուլում են:

«Բացի կարկուտից նման ցանցերը պաշտպանում են բերքը միջատներից, թռչուններից, ցերեկը՝ արևից, գիշերն ու գարնանը՝ ցրտահարությունից»,-բացատրեց արտադրող ընկերության ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Տարածաշրջանում Հայաստանն առաջին է, որ հակակարկտային ցանցեր կարտադրի