Կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում
Իրավունք
15:53 23/07/2018
Հայաստան

Կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում

Կոռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է, որ ընթացիկ տարվա մայիսի 8-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 29,2 մլրդ դրամի իրավախախտում:

«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։

Աշխատանքը շարունակվում է»,- գրել է վարչապետի օգնականը:

 

Placeholder
Կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում