«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում
Կրթություն, գիտություն
18:46 24/07/2018
Հայաստան

«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

Հուլիսի 15-22-ը Թեհրանում կայացել է 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադան, որի շրջանակում որոշում է կայացվել վերոնշյալ առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում:

ԿԳՆ-ից հայտնում են, որ հաջորդը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 10-17-ը:

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք միջազգային օլիմպիադային կմասնակցի ավելի քան 70 երկրի պատվիրակություն:

Placeholder