«Հրապարակ». Ուսումնասիրվում է բանակից ազատվողների ցուցակը
Օրվա մամուլ
09:50 25/07/2018
Հայաստան

«Հրապարակ». Ուսումնասիրվում է բանակից ազատվողների ցուցակը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլև հասարակ անձինք: Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով ինչի համար է բանակից ազատվել, ինչ հիմքով, որքանով է դա օրենքի սահմանում և այլն: Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդիկ, ովքեր տարիներ առաջ գումարով ազատվել են բանակից, անգամ դեռ դրա համար արած պարտքերն ու վարկերն էլ չեն փակել և ունեն զինգրքույկ, զինկոմիսարիատից անհանգստացնում են: Ստացվում է՝ մի քանի հազար դոլարը ջուրն են գցել, քանի որ այդ գումարներն արդեն hետ վերադարձնելու մասին խոսելը հեքիաթի ժանրից է»։

Մանրամասները թերթի այսօճրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Ուսումնասիրվում է բանակից ազատվողների ցուցակը