Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամներ
Քաղաքական
13:23 25/07/2018
Հայաստան

Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամներ

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել:  Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ,  հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները:

Թե ինչ հանցախմբի մասին է խոսքը, որն է եղել նրանց՝ Հայաստան գալու նպատակը, Panorama.am-ը փորձեց ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից: Այստեղից նշեցին, որ այս պահին որևէ բան ասել չեն կարող:







Placeholder
Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամներ