Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
Մշակույթ
17:18 26/07/2018
Աշխարհ

Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է

ԶԼՆ-ները հայտնում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի անհապաղ հոսպիտալացման մասին։ Գազետա.ռու-ն գրում է, որ համցանցում տարածվել էր Կոբզոնի հոսպտալացման մասին տեղեկատվություն, իսկ ակնատեսները լրագրողներին հայտնել էին մանրամասներ։

«Այսօր նրան  սայլակով տարել են»,- starhit.ru փոխանցել է սեփական աղբյուրի խոսքը։

Արտիստի կինը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը, բայց մամուլի քարտուղարն ասել է, որ հիմա Կոբզոնն իրեն լավ չի զգում։ Նա նշել է, որ Ի. Կոբզոնը հիվանդ է, բայց արտառոց որևէ բան չկա։

80-ամյա Կոբզոնը վերջին տարիներին  պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։
 

Placeholder
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է