«Ժամանակ». Երևանի ավագանու ընտրությունները վեճ է գցել ՔՊ-ի ներսում
Օրվա մամուլ
09:47 26/07/2018
Հայաստան

«Ժամանակ». Երևանի ավագանու ընտրությունները վեճ է գցել ՔՊ-ի ներսում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրվեցին քաղաքապետի չորս թեկնածուներ:

Մեր տեղեկություններով` թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի և առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները` կանգնել է իր ճանապարհին:

Ստեղծված իրավիճակն ինքնին հունից հանել է ՔՊ վարչության մի քանի անդամի, և տևական ժամանակ քաղաքապետի թեկնածուի շուրջ վեճը թեժ ընթացք է ունեցել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժամանակ». Երևանի ավագանու ընտրությունները վեճ է գցել ՔՊ-ի ներսում