«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը հնարավոր է ազատ արձակվի
Օրվա մամուլ
09:41 26/07/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը հնարավոր է ազատ արձակվի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի. պատճառն առողջական վիճակն է: Գրիգորյանն, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Կալանքի տակ գտնվելու ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը շարունակ վատանում է, և այդ հանգամանքն էլ կարող է որոշիչ դեր խաղալ խափանման միջոցը փոխելու հարցում: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, թե Գրիգորյանը կյանքի ու մահվան առաջ է կանգնած: «Մարդուն ամեն օր որ տեսնում ես, թվում է, թե նույնը պիտի լինի, բայց ես ամեն օր աչքիս առաջ տեսնում եմ, որ վատանում է առողջական վիճակը»,- ասել է նա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը հնարավոր է ազատ արձակվի