Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
18:28 27/07/2018

Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում, մինչև 15 տարեկան ծանրորդների պայքարում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 261 կգ արդյունք` պոկելով 115 կգ և հրելով 146 կգ։

Հրում վարժությունում գրանցած 146 կգ-ը Եվրոպայի այս տարիքային խմբի ռեկորդի կրկնություն է եղել: Ռեկորդը պատկանում է հունգարացի Ադրիան Տերեբեսիին։ Կարապետյանը նաև փորձել է գերազանցել ռեկորդը, սակայն ձախողել է մոտեցումը: Ծանրաձողն այդ պահին կշռում էր 152 կգ:

Placeholder
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն