Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով
Տնտեսություն
16:17 27/07/2018
Հայաստան

Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում քիչ առաջ մեկնարկեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում է Ռուսաստան գործուղված Panorama.am-ի թղթակիցը:

Ընդլայնված կազմով նիստին հայկական կողմից մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և այլք:

Նշենք, որ ընդլայնված կազմով նիստին նախորդել էր Եվրասիական տնտեսական խորհրդի՝ նեղ կազմով նիստը:

Նիստի արդյունում նախատեսված է համատեղ փաստաթղթերի ստորագրում, ավարտին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես կգան համատեղ ասուլիսով:

Այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավարի հետ:
 

Placeholder
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով