Քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական  խորհրդի նիստը
Քաղաքական
12:04 27/07/2018
Աշխարհ

Քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Սանկտ Պետերբուրգում քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական  խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու նպատակով  աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես Սանկտ Պետերբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, Եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը, որից հետո տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրում։

Այսօր նախատեսվում է նաև Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը։

Աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ կդնի Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի հուշարձանին։ Վարչապետը կայցելի նաև Էրմիտաժ, կհանդիպի մշակութային գործիչների հետ։ 

Placeholder
Քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը