«Ժամանակ». Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել
Օրվա մամուլ
09:14 28/07/2018
Հայաստան

«Ժամանակ». Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իրավապահները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել: Նախապես նրան ասվել է, որ ՀՔԾ պետք է ներկայանա որպես վկա և մի քանի հարցերի պատասխանելուց հետո ազատ արձակվի: Սակայն ներկայանալուց հետո նրան անմիջապես մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր այն փաստին, որ Քոչարյանը «թանկ» փաստաբաններ է վարձել իրեն Մարտի 1-ի պատասխանատվությունից փրկելու համար, բայց, ինչպես պարզվեց, շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Ժամանակ». Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել