Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին կաթի արտադրությունը 7.8%-ով նվազել է
Տնտեսություն
16:30 28/07/2018
Հայաստան

Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին կաթի արտադրությունը 7.8%-ով նվազել է

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մեր երկրում արտադրվել է 4,013.9 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 28.6%-ով ավելի է: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում մածունի արտադրությունն աճել է 21 տոկոսով և կազմել 2 հազար 918.8 տոննա, կաթնաշոռի արտադրությունը կազմել է 573.2  տոննա՝ աճելով 59.7%-ով, իսկ պանրինը՝ 7.3%-ով (7 հազար 327.2 տոննա):

Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրության, այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրությունը նվազել է 7.8%-ով՝ կազմելով 200.6 մլն լիտր, իսկ թթվասերի արտադրությունը  նվազել է 4,7%-ով և կազմել 1 943.5 տոննա:

 

Placeholder
Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին կաթի արտադրությունը 7.8%-ով նվազել է