Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Քաղաքական
17:07 28/07/2018
ԼՂՀ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Placeholder
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ