Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
Քաղաքական
00:30 28/07/2018
Հայաստան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

Առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններից Արամ Օրբելյանը։ Պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ մանրամասնեց, որ կալանքի ժամկետը 2 ամիս է։ Նա հայտնեց, որ բողոքարկելու են այս որոշումը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Placeholder
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է