Մեկնարկել է  լոլիկի մթերումների գործընթացը
Տնտեսություն
11:50 30/07/2018
Հայաստան

Մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը:  Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, օգոստոսի 1-ից սկսած  լոլիկի մթերման գործընթացը  կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ  քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում:
 

Placeholder
Մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը