Ինսուլտ խփելու մասին լուրերից հետո Լուկաշենկոն առաջին հանդիպումն է անցկացրել
Քաղաքական
16:59 31/07/2018
Հայաստան

Ինսուլտ խփելու մասին լուրերից հետո Լուկաշենկոն առաջին հանդիպումն է անցկացրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել տարածված այն լուրերից հետո, որոնց համաձայն նրան իբր ինսուլտ է խփել:

«Բելտա.ռու»-ի  փոխանցմամբ, նա հանդիպել է Մինսկի նահանգապետի հետ, առաջին հերթին հետաքրքվել է, թե ինչպես են իրականացվում բերքահավաքի աշխատանքները:

Քննարկվել է նաև կաթնամթերքի, մսամթերքի արտադրության զարգացման վերաբերյալ հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն, Լուկաշենկոն տեղափոխվել էր հիվանդանոց, հետաձգել էր իր բոլոր հանդիպումները:

Նրա մամուլի քարտուղարը հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ Բելառուսի նախագահն իրեն լավ է զգում:

 

Placeholder
Ինսուլտ խփելու մասին լուրերից հետո Լուկաշենկոն առաջին հանդիպումն է անցկացրել