Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Մշակույթ
18:09 31/07/2018

Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր٫ Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար٫ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արթուր (Արտաշես) Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Placeholder
Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով