Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
Մշակույթ
15:05 31/07/2018
Հայաստան

Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը և շրջայց կատարել տարածքում:

Կենտրոնը հիմնվել է հայկական և իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր: 

Placeholder
Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը