2018թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում 10 հազար 100-ով նվազել է մշտական բնակչության թիվը. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:33 01/08/2018
Հայաստան

2018թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում 10 հազար 100-ով նվազել է մշտական բնակչության թիվը. «Առավոտ»

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակն այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 հազար 100-ով: Այս մասին գրել է «Առավոտ»-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցին:

Թերթի փոխանցմամբ՝ 2018թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 969 հազար 800 մարդ, իսկ 2017թ-ի այս  նույն ժամանակահատվածում՝ 2 միլիոն 979 հազար 900 մարդ:

Հանրապետությունում հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը նվազել է 3600-ով, գյուղականը՝ 6500-ով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
2018թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում 10 հազար 100-ով նվազել է մշտական բնակչության թիվը. «Առավոտ»