«Մենք այսօր չհասանք հաջողության». Մասիսի քաղաքապետը կալանավորված կմնա
Իրավունք
18:08 01/08/2018
Հայաստան

«Մենք այսօր չհասանք հաջողության». Մասիսի քաղաքապետը կալանավորված կմնա

«Մեկ անգամ ևս ծափահարում ենք մեր քաղաքապետին»,-հայտարարեց Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին մեկը ու դրան հետևեցին բացականչությունները:

«Դավիթի տեղը Մասիսում է», «Ազատություն մեր քաղաքապետին», «Մասիսն իր քաղաքապետի հետ է» այս ու այլ գրություններով ցուցապաստառներով այսօր քաղաքի մի քանի տասնյակ բնակիչներ հավաքվել էին Վերաքննիչ դատարանի դիմաց:

Նրանք պահանջում են ազատ արձակել կալանավորված քաղաքապետին: Բացականչություններից ու դատարանի շենքի դիմաց սպասելուց հետո ակցիայի մասնակիցները փորձեցին մուտք գործել, նրանց չթույլատրեցին: Մասնակից կանանցից մեկն ուշագնաց եղավ:

Դատարանը չբավարարեց փաստաբանների միջոնորդությունը՝ կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու մասին: Ներկաներից մեկը կոչ արեց վերադառնալ Մասիս, բնակիչներն ընդդիմացան՝ գնում ենք կառավարություն:

«Այսպես որևէ բանի չենք հասնի: Կառավարությունը կապ չունի դատական ատյանների հետ: Այսօր հաջողության չհասանք: Խնդրում եմ վերադառնալ Մասիս: Վաղը, մյուս օրը քաղաքապետն ազատ կարձակվի, մենք նրան այստեղ կդիմավորենք»,-հորդորեց փաստաբանը՝ կոչ անելով քաղաքական հայտարարություններ չանել:

«Փաստինֆո»-ն   էլ հայտնում է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Հիշեցենք, որ Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։


 

Placeholder
«Մենք այսօր չհասանք հաջողության». Մասիսի քաղաքապետը կալանավորված կմնա