Եվրոպացի դիետոլոգները Ինսթագրամն անվանել են սննդային նեվրոզների պատճառ
Աշխարհում
14:49 02/08/2018
Աշխարհ

Եվրոպացի դիետոլոգները Ինսթագրամն անվանել են սննդային նեվրոզների պատճառ

Եվրոպացի դիետոլոգները հայտարարել են կենսական կարևորություն ունեցող սննդային նյութերի պակասից տառապող երիտասարդ կանանց թվի ավելացման մասին։ Мир24.Tv-ին գրում է, որ պատճառը մոդայիկ դիետաներն են  հայտնի սոցցանցային էջերից։

Օրգանիզմը չի կարող լիարժեք գործել առանց կալիումի, մագնիումի, պղնձի, կալցիումի, երկաթի։ Սակայն շատ երիտասարդներ, հետևելով ընդհանուր միտումներին, էապես կրճատում են իրենց սննդակարգը։

Հաճախ համացանցային դիետաների հեղինակները խորհուրդ են տալիս բացառել կաթնամթերքի և շաքարի օգտագործումը։ Ամենաէքստրեմալ տարբերակը բուսակերությունն է, հրաժարումը ոչ միայն մսից, այլև կենդանական ծագման ցանկացած մթերքից։

Հոգեբանները պնդում են, որ շատ օգտատերեր խճճվում են տարատեսակ խորհուրդներից և կարող են նեվրոզ ստանալ, վստահ չլինելով, թե ինչ կարելի է ուտել, ինչ չի կարելի։

Ուսումնասիրությունների համաձայն, հիմնականում Ինստագրամն է նման  ազդեցություն թողնում։

 

Placeholder
Եվրոպացի դիետոլոգները Ինսթագրամն անվանել են սննդային նեվրոզների պատճառ