«Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին». «Առավոտ»
Օրվա մամուլ
09:47 02/08/2018
Հայաստան

«Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին». «Առավոտ»

«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ որևէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձևակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-նշել է վերջինս:

«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,-հայտարարել է Լավրովը, այն բանից հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին»:

Թերթը փոխվարչապետից հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, և այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան է տվել. «Ոչ»:

Placeholder
«Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին». «Առավոտ»