Տիգրան Ավինյան. «Բերիան ես չեմ». «Առավոտ»
Օրվա մամուլ
10:00 02/08/2018
Հայաստան

Տիգրան Ավինյան. «Բերիան ես չեմ». «Առավոտ»

«Առավոտ»-ի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով հարցին` ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է  իրավապահ մարմիններին, նշել է. «Ես հասկանում եմ` դուք ու նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»:

Ավինյանը նշել է, թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. «Անկեղծ ՀՔԾ-ին կամ դատական իշխանությանը գործադիրից որևէ մեկը չի հրահանգում»:

Թերթը գրում է, որ Վիկտոր Սողոմոնյանը այս գործընթացը համարել է անձնական հաշվեհարդար, որի իրականացնողին «Բերիա է անվանել. «Մնում է  պարզենք, թե «Բերիան», ով է գտնելու ենք, ու այդ «Բերիան» պատժվելու է:

Քոչարյանի կալանավորումը 37 թվի հետ զուգահեռ տանելու մասին էլ Ավինյանը նշել է, որ հասարակության մեջ նման ընկալում չկա, դա շատ սուբյեկտիվ, 1 կամ 2 հոգու  գնահատական է:

ԱԺ պատգամավորների` ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքի վերաբերյալ Ավինյանը նշել է. «Նրանք ունեն դրա իրավունքը, և դատական մարմիններն էլ ըստ այդմ պետք է իրենց որոշումը կայացնեն»:

Placeholder
Տիգրան Ավինյան. «Բերիան ես չեմ». «Առավոտ»