Ֆրանսիայում աշակերտներին օրենքով կարգելվի սմարթֆոններ օգտագործել դպրոցում
Իրավունք
18:28 02/08/2018
Աշխարհ

Ֆրանսիայում աշակերտներին օրենքով կարգելվի սմարթֆոններ օգտագործել դպրոցում

Ֆրանսիայում օրինագիծ է հաստատվել, ըստ որի, դպրոցականներին արգելվում է դասընթացների ժամանակ սմարթֆոններ և պլանշետներ օգտագործել: 

The Verge-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի սպտեմբերին և կվերաբերեն բոլոր ինտերնետին միացող բոլոր էլեկտրոնային սարքերին՝ նոթբուքեր, սմարթֆոններ, պլանշետներ և այլն:

Մինչև 15 տարեկան դպրոցականները պետք է իրենց գաջեթները թողնեն տան կամ էլ դասապրողեսի ընթացքում անջատած վիճակում պահեն։
Այս կերպ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են պայքարել երեխաների և դեռահասների կախվածությունը բջջային սարքերից։ 

Աղբյուրը գրում է, որ այս արգելքը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից մեկն է եղել։

 

Placeholder
Ֆրանսիայում աշակերտներին օրենքով կարգելվի սմարթֆոններ օգտագործել դպրոցում