Գյումրեցի դպրոցականներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ
Կրթություն, գիտություն
17:11 02/08/2018
Հայաստան

Գյումրեցի դպրոցականներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ

Առաջնորդության Դպրոցի համայնքի կողմից կազմակերպված կրթական նախագծի շրջանակներում շուրջ 100 դպրոցականներ Գյումրիից այցելել են Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակ և ծանոթացան ընկերության աշխատանքին։

Ընկերության գրասենյակում նրանց համար անցկացվել է շրջայց, որի ընթացքում երիտասարդները պատկերացում են կազմել հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում աշխատող խոշորագույն ընկերություններից մեկի փորձին և այդ ոլորտի աշխատաշուկայի առանձնահատկություններին։ 

Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նրանց հետ զրուցել է նաև ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով դպրոցականներին ներկայացրել է իր պատկերացումներն ապագայում պահանջված մասնագիտությունների և լավ աշխատանք ունենալու համար անհրաժեշտ գիտելիքների մասին։

«Շատ մասնագիտություններ, որ այսօր պահանջված են, շուտով անհետանալու են, ուստի ձեր նման երիտասարդներին խորհուրդ կտայի լավ մտածել մասնագիտություն ընտրելիս։ Ամեն դեպքում, հաջողության հասնելու համար, վստահաբար կարող եմ ասել, միշտ անհրաժեշտ կլինի լեզուներ իմանալ և մշտապես կատարելագործել սեփական գիտելիքներն ու հմտությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագծի շրջանակներում Գյումրիից ժամանած երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր կրթական, աշխատանքային և ընդհանուր ճանաչողական այցեր ու միջոցառումներ։

Ինչպես նշել է Առաջնորդության Դպրոց հիմնադրամի նախագահ Սամվել Մովսիսյանը՝ նպատակն է աջակցել դպրոցականների արդյունավետ մասնագիտական կողմնորոշմանը և ծանոթացնել կրթական ու աշխատանքային ապագայամետ հնարավորությունների հետ։

 

Placeholder
Գյումրեցի դպրոցականներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ