Փաստաբանը դիմել է ՀՔԾ-ին՝ Խաչատուրովին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու համար
Իրավունք
11:04 02/08/2018
Հայաստան

Փաստաբանը դիմել է ՀՔԾ-ին՝ Խաչատուրովին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու համար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլ տալ իր պաշտպանյալին մեկնել Մոսկվա:

«Մենք խնդրել ենք, որ թույլ տան մեկնի աշխատանքի տեղակայման վայր: Այս պահի դրությամբ որևէ պատասխան չենք ստացել»,-Panorama.am-ին ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Placeholder
Փաստաբանը դիմել է ՀՔԾ-ին՝ Խաչատուրովին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու համար