Փոթիում մի քանի փողոցներ ջրածածկ են եղել
Տարածաշրջան
17:25 02/08/2018
Հայաստան

Փոթիում մի քանի փողոցներ ջրածածկ են եղել

Հորդառատ անձրևի հետևանքով Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի մի քանի փողոցներ ջրածածկ են եղել: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ,  ջուրը լցվել է բնակելի շենքերի առաջին հարկի բնակարանները: Տասնյակ ընտանիքների կենցաղային տեխնիկան ու կահույքը փչացել է:

Հատկապես ծանր վիճակ է Դանելիյա կոչվող փողոցում: Բնակիչները դժգոհում են՝ ամեն անգամ անձրևից հետո նույն իրավիճակն է: Պոպակայանները, որոնց վրա հազարավար լարիներ են ծախսվում, չեն աշխատում: Բնակիչները պահանջում են իրենց կրած վնասի փոխահատուցում:

Տեղական իշխանություններն ի պատասխան հայտնել են, որ պոմպերն աշխատել են անխափան, սակայն անձրևը շատ ուժեղ է եղել, ջրահեռացումն ամբողջությամբ ապահովել չեն կարողացել:


 

Placeholder
Փոթիում մի քանի փողոցներ ջրածածկ են եղել