Կոտայքում խաչքարեր են կանգնեցվել ու ամրակցվել
Մշակույթ
16:33 02/08/2018
Հայաստան

Կոտայքում խաչքարեր են կանգնեցվել ու ամրակցվել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները «Խաչքարերին  նոր  կյանք» ծրագրի  շրջանակում խոնարհված  խաչքարերի  կանգնեցման և ամրակայման  աշխատանքներ են իրականացրել Հրազդան  քաղաքի  Ջրառատ  թաղամասի  եկեղեցու  և գերեզմանոցի տարածքում: Կանգնեցվել ու ամրակայվել  է չորս  բազալտե  խաչքար:

ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ միջոցառման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են ՊՄՊ  ծառայության պետի տեղակալները և մարզային ծառայության հուշարձանների պահապանները:

«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում անցած երկու ամիսների ընթացքում ՊՄՊ  ծառայության նախաձեռնությամբ ուղղվել է միջնադարյան 11 խաչքար:

Օգոստոսի 1-ին տասնօրյակում ամրակայման աշխատանքներ կիրականացվեն նաև Արզականի  Նեղուցի վանական համալիրի տարածքում` կկանգնեցվի ու կամրակայվի խոնարհված ևս 5  խաչքար:

Լուսանկարները՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։

Placeholder
Կոտայքում խաչքարեր են կանգնեցվել ու ամրակցվել