Փաշինյան. Բիզնեսները պետք է դառնան թափանցիկ
Տնտեսություն
19:19 02/08/2018
Հայաստան

Փաշինյան. Բիզնեսները պետք է դառնան թափանցիկ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ  Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը

Բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, դառնան թափանցիկ և ձգտեն մասնակցության՝ հրապարակային կապիտալի շուկաներին: Նման տեսակետ են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ  Յան Վան Բիլսենը վերջինի  գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Վարչապետը կարևորել է կառավարության և մեր երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությունն ու զարգացումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխգործակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսության խթանմանն ու մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, կառավարության թափանցիկ ու բաց գործելաոճը ստեղծում են լավ հնարավորություններ երկրի զարգացման համար, այդ թվում՝ մասնավոր հատվածի տեսանկյունից: Յան Վան Բիլսենը հավելել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստ է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածին՝ գործունեության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Placeholder
Փաշինյան. Բիզնեսները պետք է դառնան թափանցիկ