Արթուր Ալեքսանյանը UWW դասակարգման աղյուսակի 5-րդ տեղում է
Սպորտ
17:39 03/08/2018
Հայաստան

Արթուր Ալեքսանյանը UWW դասակարգման աղյուսակի 5-րդ տեղում է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան` UWW-ն, հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը: UWW պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 5-րդ է դասակարգման աղյուսակում:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշային կարգում 7-րդն է: 67 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը նույնպես 7-րդ տեղում է:

Placeholder
Արթուր Ալեքսանյանը UWW դասակարգման աղյուսակի 5-րդ տեղում է