Ավշարի Արայիկի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:26 04/08/2018
Հայաստան

Ավշարի Արայիկի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ և նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանների գործերը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ լավ չեն:

Ավելին Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Թեև գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց մեկ տարվա ընթացքում ավելի քան 34.8 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 138 մլն 840 հազար 700 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 173 մլն 651 հազար 200 դրամ: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 51 մլն 54 հազար դրամ հարկ ու տուրք»:

Մանրամանսերը՝ թերթի էլեկտրոնային տարբերակում:

 

Placeholder
Ավշարի Արայիկի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»