«Չենք կարող հեռարձակել մորուքով կնոջ մասնակցությամբ մրցույթ». Թուրքիան չի մասնակցի Եվրատեսիլին
Տարածաշրջան
13:49 06/08/2018
Տարածաշրջան

«Չենք կարող հեռարձակել մորուքով կնոջ մասնակցությամբ մրցույթ». Թուրքիան չի մասնակցի Եվրատեսիլին

Թուրքիան այս տարի նույնպես չի պատրաստվում մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է թուրքական «TRT»  պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը։

Ըստ վերջինիս՝ պատճառը նախ քվեարկության համակարգն է, ինչպես նաև այն, որ այդ երգի մրցույթին մասնակցում են այնպիսի մարդիկ, ինչպիսին է օրինակ «Մորուքավոր կին» մականունը ստացած ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վուրսթը, ով միաժամակ իրեն համարում է և՛ կին և՛ տղամարդ։

Թուրք տնօրենի՝ խոսքերով, իրենք  չեն կարող ժամը 21։00-ին հեռարձակել  մի երգի մրցույթ, որին մասնակցում է  «մորուք պահող, կիսաշրջազգեստ հագնող և սեռական կողմնորոշում չունեցող ինչ-որ մի ավստրիացի, այն դեպքում երբ այդ ժամին երեխաները դեռևս քնած չեն»։

2018թ.-ի Եվրատեսիլի մրցույթը անցկացվելու է Պորտուգալիայում։

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Թուրքիան 2012թ.  է մասնակցել Եվրատեսիլին: Սակայն այնուհետև երկրում մրցույթի ազգային հեռարձակողը հանդիսացող «TRT» հեռուստաընկերության տնօրեն Իբրահիմ Շահինը հայտարարել էր, որ Թուրքիան այլևս չի մասնակցելու մրցույթին, քանի որ համաձայն չէ կանոնների փոփոխությանը, համաձայն որոնց, հաղթողը որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքների գումարման միջոցով: 

Placeholder
«Չենք կարող հեռարձակել մորուքով կնոջ մասնակցությամբ մրցույթ». Թուրքիան չի մասնակցի Եվրատեսիլին