Թուրքիայում անձրևներից փլուզվել է չորս կամուրջ
Տարածաշրջան
18:00 08/08/2018
Տարածաշրջան

Թուրքիայում անձրևներից փլուզվել է չորս կամուրջ

Թուրքիայի հյուսիսում  Օրդու նահանգի Ունե քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով  փլուզվել է չորս կամուրջ։ Ռիա նովոստիի  հաղորդմամբ, քաղաքապետն ասել է, որ չորս մարդ  վնասվածք է ստացել։

«Մեր գյուղերում ուժեղ անձրևից հետո փլուզվել է չորս կամուրջ։ Վտանգ կա, որ մեկը ևս կփլուզվի։ Չորս մարդ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, տեքստիլ գործարանից 165 մարդ տարհանման կարիք ունի։ Զոհերի մասին տեղեկատվություն դեռ չկա։ Փրկարարների խումբը ուղղաթիռների օգնությամբ աշխատում են տարհանման ուղղությամբ»,- ասել է քաղաքապետը։

Placeholder
Թուրքիայում անձրևներից փլուզվել է չորս կամուրջ