Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը
Իրավունք
12:22 09/08/2018
Հայաստան

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման  բողոքի քննությունը:  Բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նիստը դռնփակ է:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը  կալանավորել է հուլիսի 28-ին՝ երկու ամիս ժամկետով: ՀՔԾ հայտարարության համաձայն, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Փաստաբանները հայտարարել են, որ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում, Քոչարյանը հայտարարել էր, որ իր նկատմամաբ քաղաքական հետապնդում է հայտարարվում: 

Երեկ ՀՀ  գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է:

Placeholder
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը