Բիթքոինի փոխարժեքն անկումից հետո սկսել է աճել
Տնտեսություն
14:07 10/08/2018
Աշխարհ

Բիթքոինի փոխարժեքն անկումից հետո սկսել է աճել

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքի անկումը, որը տևել է մեկ շաբաթից ավելի, դադարել է, և փորձում է վերականգնել աճի միտումը:  Այս մասին գրում է  ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքն աճել է 1,71%-ով՝ կազմելով 6,467  հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 1,81%-ով՝ հասնելով  6,465 հազար դոլարի:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանք վաճառվում են տարբեր գներով: Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն անկում է ապրել 0,55%-ով և կազմել 361,59  դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 3,31%-ով և կազմել 0,3413 դոլար,  իսկ Bitcoin Cash-ն աճել է 1,44%-ով՝ հասնելով 605,76 դոլարի:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 227,28 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 48,9 տոկոսը:

Placeholder
Բիթքոինի փոխարժեքն անկումից հետո սկսել է աճել