Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. Մեդվեդև
Տնտեսություն
12:51 10/08/2018
Աշխարհ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. Մեդվեդև

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետագա ուժեղացումը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Եվ այդ պատերազմին  հարկավոր կլինի արձագանքել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները դա պետք է հասկանան», - ասել է վարչապետը:

Մեդվեդևը հավելել է, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես ազդում են երկրի տնտեսության, արժույթների փոխարժեքի վրա:

Placeholder
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. Մեդվեդև