Ռումինիայում բողոքի ակցիաների ժամանակ մի քանի հարյուր մարդ է տուժել
Իրավունք
13:15 11/08/2018
Աշխարհ

Ռումինիայում բողոքի ակցիաների ժամանակ մի քանի հարյուր մարդ է տուժել

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տուժել է ավելի քան 440 մարդ:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, տուժածների թվում 24 ոստիկաններ են, վնասվածքներ ստացածներից 65-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Ցուցարարները հրդեհել են աղբամանները, հրդեհը մարելու համար իրավապահները ջրցան մեքենաներն են գործի դրել:

Ռումինիայի նախագահը քննադատել է  ոստիկանների «դաժան» գործաղությունները, բացատրություն է պահանջել ներքին գործերի նախարարությունից:

Նշենք, որ օգոստոսի 10-ին Բուխարեստում լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցղարարները պահանջել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նրանք ավելի քան 20 պահանջ են ներկայացրել՝ հարկային համակարգիւ, թոշակային բարեփոխումների, սոցիալական օգնության, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, ձեռնարկատիրության  ոլորտների վերաբերյալ:

 

Placeholder
Ռումինիայում բողոքի ակցիաների ժամանակ մի քանի հարյուր մարդ է տուժել