Բիթքոինը վաճառվում է 6,4 հազար դոլար մակարդակում
Տնտեսություն
14:16 13/08/2018
Աշխարհ

Բիթքոինը վաճառվում է 6,4 հազար դոլար մակարդակում

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքն այսօր գտնվում է 6,4 հազար դոլարից բարձր մակարդակի վրա: Այս մասին գրում ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքն աճել է 1,38%-ով՝ կազմելով 6,44 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 1,21%-ով՝ հասնելով  6,417 հազար դոլարի:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանք վաճառվում են տարբեր գներով: Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն անկում է ապրել 2,45%-ով և կազմել 318,86  դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 1,33%-ով և կազմել 0,3037 դոլար,  իսկ Bitcoin Cash-ը թանկացել է 0,28%-ով՝ հասնելով 578,35 դոլարի:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 216,02 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 51,2 տոկոսը:

 

Placeholder
Բիթքոինը վաճառվում է 6,4 հազար դոլար մակարդակում