Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարում
Սպորտ
15:15 13/08/2018
Հայաստան

Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարում

Հունաստանում ավարտվեց Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս այս տարի մասնակցել են 133 շախմատիստ: Մասնակիցների թվում են եղել 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Կավալա Օփենում Դանիելյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսել 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել բացարձակ լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի: Հայ շախմատիստուհին 5 կետով բարելավել է նաև իր անհատական վարկանիշը:

Placeholder
Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարում