Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծխախոտի արտադրությունը 12.8%-ով աճել է
Տնտեսություն
20:04 13/08/2018
Հայաստան

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծխախոտի արտադրությունը 12.8%-ով աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-հունիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12.8%-ով:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է  ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից, եթե 2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 12 մլն  250 հազար հատ սիգարետ, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝  13 մլն 812.6 հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.9%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է

 

Placeholder
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծխախոտի արտադրությունը 12.8%-ով աճել է