Հարություն Խաչատրյանը  նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին
Մշակույթ
10:25 14/08/2018
Հայաստան

Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Վիբորգում նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 26-րդ կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին:

Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժյուրիի կազմում են նաև պրոդյուսեր Յուլիա Միշկինենեն, մշակութաբան, պրոդյուսեր Օլգա Աֆանասևան, կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր Վյաչեսլավ Սորոկինը:

Կինոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 10-ին՝ Գարի Բարդինի «Բոլերո 17» և Ալեքսանդր Վելեդինսկու «Քեյփթաունյան նավահանգստում» ֆիլմերով:

Կինոփառատոնի փակումը տեղի կունենա օգոստոսի 16-ին, որտեղ էլ ի հայտ կգան փառատոնի հաղթողները:

Վեստի.ռու-ից տեղեկանում ենք, որ «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն  130 ֆիլմ։

 

Placeholder
Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին