«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում
Օրվա մամուլ
10:05 14/08/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում:

Նա վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. համենայն դեպս, վերջերս Թորոսյանն ինքն է իր վախերի մասին բարձրաձայնել համացանցում: «Մարդ վախենում  ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ոնց ա հերիքել»,- ասել է նա: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ ի վերջո իր մեջ հաղթահարե՞ց վախերն ու կարողացավ նոր վերնաշապիկ գնել է, թե՞ ոչ: «Շատ կարևոր հարց է»,-սկզբում փորձել է հարցից խուսափել նա, բայց և պատասխանել. «Եթե մտավախության կոնտեքստը նայեիք, կտեսնեիք, թե ինչին է վերաբերում: Դա վերաբերում է նախարարների նկատմամբ, ու ընդհանրապես նոր պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին»: Ու վերջում էլ իրեն չի կորցրել, փորձել է կատակել, թե «Ուզո՞ւմ եք հիմա իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք»:

Միայն թե, նախարարն անհաջող հումորների ու սոցիալական ցանցերում գերակտիվության փոխարեն ճիշտ կաներ ոլորտի խնդիրներով զբաղվեր, այլապես մի տեսակ տպավորություն է, թե բախտի բերումով կարևոր պաշտոնին հայտնված անձնավորությունն իր գործողություններով վնասում է պետության հեղինակությանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը վախի մեջ է ապրում