Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Քաղաքական
17:32 14/08/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, Արցախի կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին և 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության  ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել նաև ելույթով, որտեղ կանգ է առել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա:

Placeholder
Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել