Զիդանը ցանկանում է զբաղեցնել Մոուրինյոյի տեղը
Աշխարհում
16:00 15/08/2018
Աշխարհ

Զիդանը ցանկանում է զբաղեցնել Մոուրինյոյի տեղը

Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի աշխատանք գտնել անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ֆրանսիական L'Equipe-ը։

Թերթի տվյալներով, Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը կցանկանար աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»։  46-ամյա Զիդանը հետևում է այդ ակումբի ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դիրքին։ 

Զիդանին նաև առաջարկվել է գլխավորել Քաթարի հավաքականը։  Ֆրանսիացուն խոստացել են տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ և քառամյա պայմանագիր։

Մայիսի 31-ին Զիդանը հայտարարել էր Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։ Նրա ղեկավարությամբ ակումբը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ աշխարհի ակումբային չեմպիոն։

Placeholder
Զիդանը ցանկանում է զբաղեցնել Մոուրինյոյի տեղը