Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Տնտեսություն
15:45 15/08/2018
Աշխարհ

Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է

Մոսկվայի բորսայում ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է դոլարի և եվրոյի նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Մասնավորապես, դոլարի փոխարժեքն աճել է 26 կոպեկով՝ կազմելով 66,6 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը կազմել է 76,49 ռուբլի՝ աճելով 21 կոպեկով:

Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,63%-ով՝ հասնելով բարելի համար 72 դոլարի:

Հիշեցնենք, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է՝  Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին:

Placeholder
Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է