Մանջուկիչը Խորվաթիայի հավաքականի կազմում ավարտել է կարիերան
Աշխարհում
10:00 15/08/2018
Աշխարհ

Մանջուկիչը Խորվաթիայի հավաքականի կազմում ավարտել է կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մնջուկիչը հայտարարել է, որ Խորվաթիայի հավաքականի կազմում  ավարտում է կարիերան, գրում է «Գազետա.ռու»-ն։

«Ես հեռանում եմ Խորվաթիայի հավաքականից։ Աշխարհի առաջնության արծաթը ինձ նոր էներգիա տվեց, ինչպես նաև այս անհավատալիորեն բարդ որոշումը դարձրեց մի փոքր ավելի թեթև։

Մենք իրականացրեցինք մեր երազանքները, հասանք պատմական հաջողության և զգացինք երկրպագուների անհավատալի աջակցությունը։ Ես երջանիկ եմ և շատ եմ հպարտանում այդ արծաթով, որը տրվել է տարիների ջանքերով, աշխատանքով, հիասթափություններով և դժվար պահերով»,- հրաժեշտի իր նամակում գրել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ազգային հավաքականում խաղալու տարիներին Մանջուկիչը խփել է 33 գնդակ, անցկացրել ընդհանուր առմամբ 89 հանդիպում։

Placeholder
Մանջուկիչը Խորվաթիայի հավաքականի կազմում ավարտել է կարիերան