Մահացել է հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին
Մշակույթ
11:12 15/08/2018
Աշխարհ

Մահացել է հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին

Երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:

Վերջին տարիներին գրողի մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել և նա պայքարում էր այդ հիվանդության դեմ: Այս տարվա օգոստոսի սկզբին Գերմանիայում բուժվելուց հետո Ուսպենսկին վերադարձել էր Մոսկվա, սակայն օգոստոսի 9-ին գրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և կորցրել է գիտակցությունը, կինը դիմել է բժիշկների օգնությանը: 

Էդուարդ Ուսպենսկին ստեղծել Է բազմաթիվ հանրաճանաչ հերոսներ՝ կոկորդիլոս Գենային և Չեբուրաշկային, «Պրոստոկվաշինա» մուլտֆիլմի հերոներին՝  Մատրոսկին կատվին, Քեռի Ֆյոդորին, փոստատար Պեչկինին և Շարիկ շանը: Նա հեղինակ է նաև մի շարք մանկական  հեռուստահաղոդումների, այդ թվում՝ «Բարի գիշեր, երեխաներ» («Спокойной ночи, малыши»)։

Էդուարդ Ուսպենսկին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Եգորևսկում (Մոսկվայի շրջան)։ 
Էդուարդ Ուսպենսկին, կրթություն ստանալով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում և դառնալով ինժեներ, կյանքում իր ապրուստն ապահովել է մուլտֆիլմերի համար սցենարներ և հերոսներ ստեղծելով։ Մանկական գրքերից բացի նա գրել է թատերական տեքստեր և բանաստեղծութուններ:

Placeholder
Մահացել է հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին