Թուրքիան ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ է մտել
Տնտեսություն
11:28 15/08/2018
Տարածաշրջան

Թուրքիան ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ է մտել

Թուրքիան ավելացրել է ամերիկյան մի շարք ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնում է Reuters-ը։

Այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որով մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանում է 120, ալկոհոլինը՝ 140, ծխախոտինը՝ 60, կոսմետիկակն ապրանքներին՝ մինչև 60 տոկոսով։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը իր թվիթերում գրել է, որ իր երկիրը նման քայլի է գնացել՝ ի պատասխան Թուրքիայի տնտեսության վրա ԱՄՆ վարչակազմի կանխամտածված գրոհման։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին թուրքական լիրան գրանցել էր պատմական նվազագույն փոխարժեքը։ Այն ընկել էր 18 տոկոսով։

 

Placeholder
Թուրքիան ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ է մտել